Դեկտեմբերի 19-ին' ժամը 00.30-ին, ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները Ավան Առինջ թաղամասի թիվ 1/8 շենքի մոտից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Լիլիթ Խ.-ին, որը դեկտեմբերի 18-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

 

***
Դեկտեմբերի 18-ին' ժամը 20.20-ին, ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Գեղամ Ն.-ին, որը հունվարի 11-ից ոստիկանության Գավառի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

 

***
Դեկտեմբերի 18-ին' ժամը 12.15-ին, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի տնակներից մեկից բերման են ենթարկել 1962 թ. ծնված Արթուր Գ.-ին, որը հունիսի 12-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: