Ուկրաինայում նորից լարված մթնոլորտ է:

 

Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, Կիևում իրավապահներն ավտոմեքենաներով շրջափակել են փողոցները և քաղաքացիներին թույլ չեն տալիս դուրս գալ մետրոյից: Նմանատիպ ճնշումներ ընդդիմադիր ցուցարարների նկատմամբ իրականացվում են նաև Ուկրաինայի մյուս քաղաքներում:

 

«Բերկուտի» հատուկջոկատայինների մարտական դասակը շրջափակման մեջ է առել Անկախության մայդանը, ինչի հետևանքով ցուցարարները հրապարակ մուտք գործելու ոչ մի հնարավորություն չունեն:

 

Ակնհայտ է, որ Յանուկովիչը նոր մարտավարություն է մշակել և որոշել ամեն գնով ցրել ցուցարարներին»,-գրում է Українська правда-ն: