Լոնդոնում մոտ 90 մարդ վնասվածքներ է ստացել քաղաքի թատրոններից մեկի առաստաղի փլուզման պատճառով:
Այդ ժամանակ 720 հանդիսատեսներ գնտվել են «Ապոլլո» թատրոնում:
Լոնդոնի ԱԻԾ-ի համաձայն՝ վնասվածքներ է ստացել 88 մարդ, յոթ մարդ տեղափոխվել է հիվանդանոց:
«Պատահարի հետևանքով զոհեր չկան, իսկ թատրոնի առաստաղի փլուզման պատճառը դեռևս հայտնի չէ»,-հաղորդում է «Ամերիկայի Ձայնը»։