ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հավանություն է տվել երկրի 2014 թվականի ֆինանսական տարվա համար նախատեսվող բյուջեից 522 մլրդ դոլար հատկացնել պաշտպանության ոլորտին. հայտնում է itarr-tass-ը:
Ըստ ընդունված օրինագծի' միջուկային սպառազինությունների բնագավառի ծրագրերին կնախատեսվի 17.6 մլրդ դոլար, իսկ Աֆղանստանում և այլ երկրում իրականացվող ռազմական գործողությունների համար' 80.7 մլրդ դոլար:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատն ընդունել էր Պենտագոնի բյուջեի նախագիծը՝ 520,5 մլրդ դոլարով: