«Ոչ ներում, ոչ էլ համաներում կիրառվեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի նկատմամբ: Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նա վաղաժամկետ ազատ է արձակվել»,- Henaran.am –ի հետ զրույցում ասաց Թամամյանի փաստաբան Արտավազդ Փարսադանյանը:
Վերջինիս խոսքով, համաներմամբ իր պաշտպանյալի պատիժը կրճատվել էր ¼-ով:
«Օրինակելի վարքագիծ է դրսեւորել, ունի դրական բնութագրեր, ծառայություններ մատուցած հայրենիքին, ուստիեւ դատարանը որոշեց նրան ազատել»,-պարզաբանեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ Հովհաննես Թամամյանը դատապարտվել էր պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար:
Ի դեպ, Թամամյանը դիմել էր ՀՀ նախագահին՝ ներում ստանալու համար: