Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արման Բաբլոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ։
Նշենք, որ Արման Բաբլոյանը ՀՀԿ-ական պատգամավոր Արա Բաբլոյանի որդին է և Արաբկիր Բժշկական կենտրոնի տնօրենը:
Արման Բաբլոյան
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1979 թ. օգոստոսի 22, ք. Երևան
Կրթություն
1996 – 2001 թթ. - Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիայի ֆակուլտետ
2001–2004 թթ. - Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոն, կլինիկական օրդինատուրա
2004–2007 թթ. - Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի վիրաբուժական ստոմատոլոգիայի ֆակուլտետ, ասպիրանտուրա
2005–2007 թթ. - Հայաստանում ֆրանսիական համալսարանի կառավարման ֆակուլտետի մագիստրատուրա, մասնագիտություն՝ ձեռներեցություն, փոքր և միջին ձեռնարկությունների կառավարում
Աշխատանքային գործունեություն
2004-2007 թթ. - «Արաբկիր» բժշկական համալիրի երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ մարզային մասնաճյուղերի տնօրեն
01.06.2007 – առ այսօր - «Արաբկիր» բժշկական համալիրի երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի տնօրեն
2007-2008 թթ. - «Գարանտ Լիմենս» ԱՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ
2008 - 2010 թթ. - «Գարանտ Լիմենս» ԱՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ,
2010-2013 թթ. - «Գարանտ Լիմենս» ԱՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ
2013 թ. դեկտեմբերի 20-ից՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Այլ տվյալներ
2007 – 2009 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում որպես բժշկական ծառայության լեյտենանտ, ատամնաբույժ: ՀՀ զինված ուժերի 20-ամյակի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել է հոբելյանական մեդալով, կուսակցական, հասարակական-քաղաքական գործունեության համար պարգևատրվել է պատվոգրով ՀՀԿ նախագահի կողմից: Մասնակցել է վերապատրաստման դասընթացների Շվեյցարիայի Ժուրայի Կանտոնալ հիվանդանոցի ադմինիստրացիայում՝ «Հիվանդոցային կառավարում-մարդկային ռեսուրսների կառավարման հմտություններ» և «Հիվանդոցային կառավարում» թեմայով, Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ «Մարդկային ռեսուրսների կառավարում առողջապահության համակարգում», Ֆրանսիայի Մարսել քաղաքի Aix–Marseille 2 համալսարանում՝ «Օրթոպեդիկ ստոմատոլոգիա» թեմաներով: Տիրապետում է անգլերենի, ֆրանսերենի, ռուսերենի։ «ՀՀ Ռադիոսպորտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահն է, հանդիսանում է ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերով հանաձնաժողովի անդամ, «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին կից հասարարական խորհրդի անդամ:
Կուսակցական պատկանելությունը
Հայաստանի հանրապետական կուսակցություն
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր: