Դեկտեմբերի 22-ին, ժամը 20.52-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 143 շենքի դիմաց այրվում է ավտոմեքենա:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.55-ին, մարվել՝ 20.57-ին: Այրվել է «ՎԱԶ 2107» մակնիշի 32LO463 պետհամարանիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ս. Ս.) շարժիչի հատվածը:

 

Արտակարգ իրավիճակների նախարարություն