Ինչպես հայտնում է BBC-ն, Իրանի ռազմաօդային ուժերը հաջողությամբ փորձարկել են «Քադեր» տիպի հականավային հրթիռը:

 

Երկօրյա զորավարժությունների ժամանակ փորձարկվել էր նաև «Նասր» տիպի օդային բազավորման թևավոր հրթիռը: Փորձարկումն իրականացվել է երկրի հարավում տեղի ունեցած զորավարժությունների ժամանակ:

 

Հիշեցնենք, որ «Քադեր» տիպի հրթիռներն առաջին անգամ ներկայացվել են 2011-ի սեպտեմբերին: Հրթիռն ունակ է բաց ծովում խոցել թիրախը: