Իրանի ռազմաօդային բազայի հրամանատար, գեներալ-մայոր Ֆարզադ Էսմաիլին հայտարարել է, որ Իրանը փորձարկելու է նոր ՀՕՊ համակարգ լայնամասշտաբ ծովային զորավարժությունների ընթացքում, որոնք կանցկացվեն դեկտեմբերին: Այս մասին հայտնել է Press TV-ն:
Էսմաիլին ճշգրտել է, որ փորձարկումների ընթացքում նոր ռադարային և հրթիռային համակարգեր են ներկայացվելու:
Ավելի վաղ Իրանը հայտարարել է 200 կմ գործողության շառավղով հրթիռի հաջող փորձարկման մասին: