Գերմանիայի հայերի կենտրոնական խորհուրդը խիստ քննադատության է ենթարկել Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումն առ այն, որ դատավորներն օրինաչափ են համարել 1915թ. Հայոց ցեղասպանության հերքումը:
Ստրասբուրգի դատարանը 2013թ. դեկտեմբերի 17-ին հրաժարվել էր հանցագործություն ճանաչել թուրքական ձախ կուսակցության նախագահի արտահայտությունները:
Նախագահը հերքել էր 20-րդ դարասկզբին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը։
««Նուրբ թեմաների շուրջ ազատորեն վիճելու» իրավունքը ստրասբուրգյան դատավորները ճանաչել են խոսքի ազատության նշանակալի ասպեկտ»,-գրում է Deutsche Welle-ը։