Ինչպես հայտնում է lenta.ru-ն, Ուկրաինայի «Ռեգիոնների կուսակցություն»-ը ներկայացնող պատգամավոր Օլեգ Ցարևը տեղական պարբերականներին հայտնել է, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը և ԱԳՆ-նբավարարել են 36 մարդու հարցում Ուկրաինա մուտք գործելու վրա արգելք դնելու մասին դիմումը: Այդ անձանց թվում են հայտնվել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ԱՄՆ-ի ու Եվրոպայի երկրների քաղաքացիներ:

 

Նրանց բոլորին էլ կասկածում են երկրում տիրող իրավիճակն ապակայունացնելու շուրջ ուկրաինական ընդդիմության հետ խորհրդակցություններ անցկացնելու մեջ:

 

Անցանկալի անձանց թվում, Սաակաշվիլիից բացի, հայտնվել է Վրաստանի 29 քաղաքացի ևս:

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին Սաակաշվիլին ելույթ էր ունեցել Եվրամայդանում և աջակցել Ուկրաինայի եվրաինտեգրման կողմնակիցներին: