Մեծ Բրիտանիայի արևմտյան և հարավային 300 շրջաններում տեղատարափ անձրևների հետևանքով արտակարգ իրավիճակ է հայտարարված. հայտնում է itarr-tass-ը:

 

Փոթորիկն առանց էլեկտրաէներգիայի է թողել ավելի քան 50.000 տուն: Երկրում տիրող եղանակային անբարենսպաստ պայմանները հանգեցրել են երկաթուղային հաղորդակցության ընդհատումների: Հորդառատ անձրևների հետևանքով որոշ գետեր վարարել են, ինչը բարդացնում է փրկարարների մուտքը երկրի տարբեր շրջաններ:

 

Եղանակային անոմալիայի պատճառով չեղյալ է հայտարարվել «Գաթվիկ» օդանավակայանի 100-ից ավելի չվերթ: