Ինչպես հայտնում է Interfax.ru-ն, Եվրամիության արտաքին և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնն իր ցավակցությունն է հայտնել ուրբաթ օրը Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ընտանիքներին:

 

Էշթոնը կոչ է արել Լիբանանի իշխանություններին և լիբանանցի ժողովրդին միավորվել, համախմբվել, քանի որ միայն միասնականության շնորհիվ երկրում կվերականգնվի անվտանգությունը, և Լիբանանի քաղաքացին իրեն կզգա ավելի ապահով:

 

«Եվրամիությունը դատապարտում է Բեյրութի ահաբեկչությունը»,-հայտարարել է Էշթոնը: