Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը խստիվ դատապարտել է Հնդկաստանի հետ սահմանից ոչ հեռու իրականացված պայթյունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է Վագահ սահմանային անցակետում՝ սպանելով ավելի քան 50 մարդու եւ վիրավորելով առնվազն 100 հոգու: Զոհվածների թվում կան կանայք եւ երեխաներ, ինչպես նաեւ պակիստանցի ռեյնջերներ, որոնք պահպանում են սահմանը:
Հարձակման պատասխանատվությունն ստանձնել են զինյալների մի քանի խմբավորումներ, ներառյալ «Ջունդուլլահ»-ը, որը կապված է «Թալիբան»-ի հետ: