Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, թե ինքը շոկի մեջ է հայտնվել շուտով Գուջարաթի նահանգում իր պատվին տաճար բացելու վերաբերյալ լուրից:

 

Մոդիի խոսքով՝ նման տաճարի կառուցումը խախտում Է «հնդկական մեծ ավանդույթները», տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Հինդուիստական տաճարը՝ վարչապետի քանդակապատկերով, փետրվարի 15-ին պաշտոնապես կբացվի Քոթարիա գյուղում:

 

Որոշ տվյալներով՝ Մոդիի շուրջ 350 կողմնակիցներ նվիրատվություններ են կատարել Գուջարաթի Ահմեդաբադ մայրաքաղաքից 210 կիլոմետր հեռավորության վրա տաճարի կառուցման համար:

 

2001-ից մինչեւ 2014 թվականը Մոդին զբաղեցրել Է Գուջարաթի նահանգի գլխավոր նախարարի պաշտոնը, ինչից հետո ընտրվել Է վարչապետի պաշտոնում: