ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Գառնի-Երևան ավտոմայրուղին փակած գյուղացիների հետ: Գյուղացիները բողոքում են Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ծրագրի, ինչպես նաև Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ծրագրի դեմ, որն իրագործելու համար Ազատ գետի ջուրը պետք է տարվի Արարատի մարզ:

 

Գյուղացիների հետ հանդիպման ընթացքում վարչապետը լսեց նրանց բողոքները և հայտարարեց, որ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման ծրագիրը կչեղարկվի և շինարարական տեխնիկան դուրս կբերվի Ազատի կիրճից:

 

ՀՀ վարչապետը գյուղացիներին խոստացավ քննարկել նաև Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ծրագիրը չեղարկելու հարցը: Գառնեցիները վարչապետի հետ հանդիպելուց հետո բացում են Երևան տանող ավտոմայրուղին: