ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը Հայաստանում հարկային բարեփոխումների քառամյա ծրագիր է իրականացնում, որի նպատակն է օժանդակել Հայաստանում հարկային համակարգի բարելավմանը՝ բարձրացնելով հարկային օրինապահությունը և նվազեցնելով հարկային բեռն անհատների ու գործարարների համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հարկային բարեփոխումների ծրագիրն օժանդակում է ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ միջազգային չափանիշներին համապատասխան հարկային արդյունավետ քաղաքականություն մշակելու նպատակով:
Համագործակցելով ՀՀ ֆինանսների նախարարության, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության հետ՝ ծրագիրը բարելավում է հարկային քաղաքականության և վարչարարության խնդիրների շուրջ փոխգործակցությունն ու քննարկումները՝ պետություն-մասնավոր երկխոսութան եղանակով: