Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 16:47-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի Պարսևակի փողոցում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայք-էջը, պարզվել է, որ Հերացու փողոցի թիվ 13 տանը կից ավտոտնակում տեղի է ունեցել ավտոմեքենայի գազի բալոնի խողովակի պայթյուն' հրդեհի բռնկումով, ինչի հետևանքով 1980 թ. ծնված Գ. Հ.-ն այրվածքներով տեղափոխվել է Վեդի քաղաքի բժշկական կենտրոն:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:14-ին: Այրվել է «Մերսեդես E124» մակնիշի 13 ՏՍ 456 պետհամարանիշի ավտոմքենան ամբողջությամբ: