Բրիտանիայից ժամանած զբոսաշրջիկը հրաբխի խառնարանում զբոսնելուց հետո ոտքերի ծանր այրվածքներ է ստացել,հաղորդում է The Sun-ը:

Բրիտանացի զբոսաշրջիկ 22-ամյա Թոմաս Գրանդոնն իր սիրելիի հետ շրջագայության է մեկնել Էգեյան ծովում գտնվող հունական Նիսիրոս կղզի նույնանուն հրաբխի խառնարան:

Զբոսնելով խառնարանում այլ զբոսաշրջիկների հետ, տղամարդը կանգնել է մակերևույթի չոր շերտի վրա, որի տակից մոտավորապես 165 աստիճան ջերմաստիճան (ըստ Ցելսիուսի) ունեցող գոլորշի է դուրս եկել:

Զբոսաշրջիկն առաջին և երկրորդ աստիճանի այրվածքներ է ստացել: Տղամարդու խոսքերով, նա ցավից գոռացել է և լաց եղել:

Նրա ոտքն այրվել է ծնկից մինչև մատները: Գրանդոնը նշել է, որ այս «անվտանգ» շրջագայությունը նրան խորհուրդ են տվել զբոսաշրջային ընկերությունում: Նա 5 օրվա հատուկ բուժում է ստացել: