Հունվարի 5-ին՝ ժամը 19:30-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղի թիվ 4 հասցեում այրվում է գազալցակայան:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և ՄՓՎ ՕԽ-ն:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:50-ին, մարվել' 19:55-ին, սակայն առկա է գազի արտահոսք:
Այրվել են Տ.Պ.-ին պատկանող «RV ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող գազի ճնշման կարգավորման կայանում գազի կուտակման բալոնները: Ժամը 21:35-ի դրությամբ գազի արտահոսքը դադարեցվել է, վտանգը վերացվել է:
Հրդեհի հետևանքով դեմքի և ձեռքերի շրջանում տարբեր աստիճանի այրվածքներով Աշտարակ քաղաքի ԲԿ է տեղափոխվել 1955թ. ծնված Ա.Պ.-ն. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: