Պետական եկամուտների կոմիտեի աշխատանքի շնորհիվ այս տարի պետական բյուջեն շուրջ 1 տրիլիոն դրամ հարկային եկամուտներով է ապահովվել: Այս մասին տարեվերջյան ասուլիսի ժամանակ հայտնել է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը: Ըստ նրա' ցուցանիշն ավելի քան 122 մլրդ դրամով գերազանցում է 2012 թվականի նույն արդյունքը:

 

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ՝ անկախության տարիներից ի վեր սա աննախադեպ աճ է, որի շնորհիվ ապահովվել է հանրապետությունում հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ամենաբարձր ցուցանիշը' շուրջ 23.2%: «Այս տարի ՀՀ ՊԵԿ ապահոված հարկային եկամուտներն ամենաբարձրերից են ԱՊՀ երկրների ցուցանիշների մեջ:

 

Առհասարակ, մեր կառույցը առաջատար դիրքեր է զբաղեցնում գնահատման բոլոր չափանիշներով»,- նշում է Գ. Խաչատրյանը' հավելելով, որ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից կառույցին առաջադրված 0.3 տոկոսային կետով ցուցանիշի ավելացման պայմանը կոմիտեն գերակատարել է' արձանագրելով 3.2 անգամ բարձր ցուցանիշ:

 

2013թ. հարկային եկամուտներն ապահովվել են հիմնականում խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում հաշվառված 472 հարկ վճարողների հաշվին, որոնք ապահովել են հարկային եկամուտների շուրջ 52.1%-ը' նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 38.4մլրդ դրամով կամ 9%-ով ավելի: 2013 թվականի ընթացքում հարկային եկամուտների ամենամեծ տեսակարար կշիռը' 80.4%-ը, ապահովել են 11458 ԱԱՀ վճարողները, որոնք կազմում են հարկ վճարողների 9.4%-ը:

 

«Ընդհանուր առմամբ, առաջին 5000 հարկ վճարողների կողմից վճարվել է հարկային մարմնի կողմից ապահովված հարկային եկամուտների 86.9%-ը' նախորդ տարվա 86.2%-ի համեմատ, ինչը խոսում է այն մասին, որ հարկային բեռը ընկած չէ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների վրա»,-նկատում է ՊԵԿ նախագահը: Ի օգուտ ուղղակի հարկերի է փոխվել նաև ուղղակի և անուղղակի հարկատեսակների տեսակարար կշիռը' կազմելով համապատասխանաբար մոտ 48.9% և 51.1%:

 

Այս տարի կոմիտեն հետևողականորեն շարունակել է էլեկտրոնային կառավարման համակարգի կիրառման կարողությունների բարձրացման աշխատանքները: Նախորդ տարվա համեմատ էլեկտրոնային եղանակով հարկային հաշվետվու­թյուն­­ներ ներկայացնող հարկ վճարողների թիվն աճել է մոտ 5 անգամ. էլեկտրոնային եղանակով հարկային հաշվետվություն­ է ներկայացնում 52 102 հարկ վճարող:

 

Առաջին անգամ ներդրվել է եկամտային հարկի անձնավորված 2013թ.-ից գործում է առաքվող, տեղափոխվող արտադ­ րանքի, ապրանքի գրքերի վարման էլետրոնային տարբերակը: ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի տեղեկացմամբ, 2014թ. հունվարի 1-ից հարկ վճարողները կարող են էլեկտրոնային եղանակով դուրս գրել առաքվող կամ տեղափոխ­ վող արտադրանքները և ապրանքներն ուղեկցող հաշվարկային փաստաթղթերը:

 

Վերլուծական կարողությունների հզորացման նպատակով կոմիտեում ներդրվել է ըստ տնտեսական գործունեության տեսակ­ ­ ­ ների ամբողջական վերլուծությունների իրականացման համակարգ: Տարվա ընթացքում վերլուծություններ են իրականացվել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, առողջապահության, շինարարու­ թյան, մանրածախ առևտրի և այլ ոլորտ­ների համար: Ռիսկերի կառավարման համակարգի արմատավորմանն ուղղված քայլերի արդյունքում կրճատվել է հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումների քանակը, միևնույն ժամանակ հայտնաբերված գումարը գերազանցել է 2012թ. ցուցանիշը:

 

Կոմիտեն շարունակել է պայքարը հարկային և մաքսային իրավախախտումների դեմ' արդյունքում գրանցելով պետական բյուջե վճարման լրացուցիչ ցուցանիշներ: «Մի կողմից օպերատիվ-հետախուզական, քննչական, հետաքննչական միջոցառումների բարձր ցուցանիշները մեզ ոգևորում են, մյուս կողմից անհանգստացնում, որովհետև մեր ցանկությունն է, որ բիզնեսն ինքնուրույն կազմակերպի իր հարկային վճարումները, և մեր միջամտությունը նվազագույնի հասնի»,-պարզաբանում է կոմիտեի նախագահը:

 

Նախանշելով 2014թ. կոմիտեի հիմնական անելիքները' Գագիկ Խաչատրյանը նշել է, որ գերխնդիր է լինելու 1 տրիլիոն 97 մլրդ դրամ հարկային եկամուտների ապահովումը, որի համար արդեն մարտավարություն է մշակվել: «Մեր թիրախը լինելու է խոշոր բիզնեսը: Բազմաբնույթ միջոցառումներ ենք նախատեսել նաև հարկ վճարողների հարկային կարագապահությունը բարձրացնելու ուղղությամբ, քանի որ կառույցի շարունակական հաջողությունը մեծապես կախված է նրանց' հարկային պարտավորությունների գիտակցումից»,-նշել է Գ. Խաչատրյանը: