Հոնգ Կոնգյան Wen Wei Po թերթը անդրադարձել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հորեղբոր՝ Չան Սոն Տխեկի մահվան դաժան մանրամասներին, ով մահապատժի էր ենթարկվել իր հակահեղափոխական գործունեության համար: Նա մեղադրվել էր երկրի տնտեսության անկման մեջ:
Ըստ լրատվամիջոցի՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հորեղբորը հոշոտել են շները: Վերջինս մերկացվել է և նետվել ավելի քան հարյուր քաղցած շների առաջ։
Արարողությանը հետևել են կորեացի այլ պաշտոնյաներ: