Հունվարի 5-ին՝ ժամը 17:54-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի 16-րդ թաղամասի 2-րդ շղթայում այրվում է պահակակետ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մելքումովի փողոցի թիվ 10/1 հասցեում գտնվող Ա.Ս.-ին պատկանող ավտոտեխսպասարկման կետում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:09-ին, մարվել՝ 18:26-ին: Ամբոջությամբ այրվել է հանգստի սենյակը' գույքով՝ 12քմ մակերեսով: