Քրիստոնյաների թիվն աշխարհում, 1910 թվականից մինչև 2010 թվականն ընկած ժամանակահատվածում, 600 միլիոնից հասել է 2,2 միլիարդի: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով ամերիկյան Pew Forum on Religion and Public Life հետազոտական կենտրոնին:

 

Աշխարհում քրիստոնյաները մեծ թվով կրճատվել են հատկապես Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում. այստեղ քրիստոնյաների թիվը հասնում է մոտ 13 միլիոնի: Իսկ իսլամական ամենամեծ երկրում՝ Ինդոնեզիայում, քրիստոնյաների թիվը հասնում է 24 միլիոնի:

 

Քրիստոնյաների 50 տոկոսը կաթոլիկներ են: Կաթոլիկների թվով' ամենամեծ երկիրը Բրազիլիան է, որտեղ ապրում է ավելի քան 120 միլիոն քրիստոնյա:

 

Հետազոտողները պարզել են նաև, որ Նիգերիայում այժմ բնակվում է 60 միլիոն բողոքական, ինչը երկու անգամ ավելի շատ է, քան Գերմանիայում, որտեղ բողոքականների թիվը հասնում է 29 միլիոնի: