Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն պիցցերիայում օգտվել է սպասքից: Այս մասին հայտնում է Rosbalt.ru-ն՝ վկայակոչելով Mashable-ին։
Բիլ դե Բլազիոն, ով Նյու Յորքի քաղաքապետ է ընտրվել 2013-ի նոյեմբերին, խախտել է այս քաղաքի բնակիչների շրջանում ընդունված' պիցցան ձեռքով ուտելու սովորույթը։
Հունվարի 10-ին նա այցելել է Goodfellas Pizza պիցցերիա և սկսել պիցցան ուտել դանակ-պատառաքաղով։ Դե Բլազիոն միայն մի կտոր է փորձել ուտել նյույորքցիների ավանդական ձևով, բայց հետո կրկին անցել է դանակ-պատարաքաղին:
Քաղաքապետի այս պահվածքն առաջացրել է նյույորքցիների վրդովմունքը, և վերջիններս սոցցանցերում իրենց բացասական վերաբերմունքն են արտահայտել այդ մասին:
Քաղաքապետը փորձել է արդարացնել իր այդ պահվածքը՝ Twitter-յան էջում գրելով. «Goodfellas Pizza-ն լավն է, ինչպես էլ այն վերցնես»։
Սա առաջին դեպքը չէ. բարձրաստիճան մարդիկ հաճախ են քննդատավում նյույորքցիների կողմից, երբ խախտվում է պիցցան ձեռքով ուտելու ավանդույթը: