Ինչպես հայտնում է itar-tass-ը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամերիկյան հետախուզության գործունեության վերանայման արդյունքների վերաբերյալ իր որոշման մասին հայտարարելու է հունվարի 17-ին: Այս մասին հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Ջեյ Քարնին:

 

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գործունեության մեջ բարեփոխումներ մտցնելու հարցն առաջացել է նրա նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի բացահայտումներից հետո: Ազգային անվտանգության գործակալության մասին տվյալների հրապարակումն ահաբեկիչներին հնարավորություն է տվել ավելի լավ ծանոթանալ ամերիկյան հետախուզության աշխատանքի ծրագրերին:

 

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս հարցի շուրջ քննարկումներ է սկսել Ազգային անվտանգության գործակալության, Ազգային հետախուզության, Կենտրոնակ