Նիգերիայի ռազմաօդային ուժերը սխալմամբ հարված են հասցրել երկրի սենատի ավտոշարասյանը: Այս մասին հայտնում է BBC-ն:

 

Սենատի անդամ Մուհամմեդ Ալի Նդումեն հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել շաբաթ, դաշնային Բորնո նահանգի Արդոկո գյուղի մոտակայքում, որտեղ Նդումեի ավտոշարասյան վրա նետել է չորս ավիառումբ, բայց ոչ ոք չի տուժել:

 

Նիգերիայի անվտանգության ծառայության ներկայացուցիչներն, իրենց հերթին, Նդումեի ավտոշարասյանն ուղղված ավիահարվածն անվանել են սխալմունք: