Ուկրաինայում Վլադիմիր Լենինի հուշարձանների վրա խիստ վերահսկողություն կսահմանվի: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Ուկրաինայի մի շարք շրջաններում, այդ թվում՝ Բորիսպոլում և Օդեսայում, Լենինի հուշարձանները վնասելու բազմաթիվ դեպքեր են գրանցվել: Բորիսպոլում տեղի ոստիկանությունը որոշել է, որ տեսախցիկները բավարար չափով չեն կարող պաշտպանել հուշարձանները և առաջարկել է անվտանգության ազդանշաններ տեղադրել:
«Այժմ բանակցում ենք Կոմունիստական կուսակցությունից քաղխորհրդի պատգամավոր Անատոլի Կոնստանտինովիչի հետ, քանի որ ցանկանում ենք ազդանշանային համակարգ տեղադրել Լենինի հուշարձանի վրա՝ խուլիգանության դեպքերում արագ արձագանքելու համար»,-ասել է Բորիսպոլի ոստիկանության ղեկավար Ռոման Կոզյակովը։
Վերջին շրջանում Ուկրաինայում ավելացել են խորհրդային առաջնորդի հուշարձանին վնաս հասցնելու փորձերը։ Առաջին նման դեպքը տեղի էր ունեցել դեկտեմբերի 8-ին՝ ընդդիմության զանգվածային ակցիայի ընթացքում։