Ուկրաինայի Պոլտավայի մարզի Գրեբյոնկա քաղաքում գլխատվել է Լենինի արձան: Այս մասին հայտնում է Украинская правда-ն:

 

Քաղաքային զբոսայգում վնասված արձանը հայտնաբերվել է այսօր առավոտյան' քաղաքացիների կողմից։

 

Վանդալիզմի այս հերթական դեպքը հաստատել են նաև իրավապահները: Վերջին շրջանում Ուկրաինայում հաճախակիացել են վանդալիզմի դեպքերը, հատկապես Լենինի արձանների նկատմամբ: Վանդալիզմի դեպքեր գրանցվել են նաև Կիևում, Կոտովսկում և Բերդիչևում:

 

Հիշեցնենք, որ այսօր Եվրոմայդանում շաբաթօրյակ է հայտարարված. ցուցարարները որոշել են կարգի բերել «գրավված փողոցները»: