Հունվարի 9-ից հայ-վրացական միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը վերաբացվել է: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը:

 

Գյուղապետը նշեց, որ վերաբացումից հետո, որևէ սահմանային միջադեպ այդ հատվածում չի գրանցվել, առաջինն ինքն է իր մեքենայով մի քանի անգամ երթևեկել և համոզվելով, որ վտանգ չի սպառնում, ճանապարհը դարձրել երթևեկելի:

 

Հիշեցնենք, որ Ոսկեպար-Բաղանիս ճանապարհահատվածը փակ էր դեռևս նոյեմբերի սկզբից, վարորդներն օգտվում էին շրջանցիկ ճանապարհից, որը տեղ-տեղ քարուքանդ է և վտանգավոր:

 

Նշենք նաև, որ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ավելի վաղ ճանապարհը փակելու մասին ասել էր. «Ճանապարհի այդ հատվածը փակ է, սակայն միայն այն պատճառով, որ անվտանգությունն ամրապնդելու աշխատանքներ են ընթանում, որևէ այլ պատճառ չկա»։