Ուկրաինայի Գերագույն Ռադան այսօր ընդունել է 2014 թվականին Ուկրաինայի պետբյուջեն: Տվյալ որոշման օգտին խորհրդարանի առավոտյան նիստում քվեարկել է 249 պատգամավոր: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

 

Ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը, քանի որ շրջափակել է խորհրդարանի ամբիոնը: Ուկրաինայի խորհրդարանի փոխնախագահ Իգոր Կալետնիկը հայտարարել է, որ 2014 թվականի պետբյուջեն ընդունվել է առանց քննարկման, քանի որ նման պայմաններում պարզապես անհնար էր իրականացնել քննարկում:

 

Իրադրությունը կայունացնելու նպատակով' Կիևի կառավարական թաղամաս են փոխադրվել «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման և ներքին զորքերի մոտ 2000 զինծառայող:

 

Խորհրդարանի նիստին գրանցված է եղել 261 պատգամավոր, իսկ պետբյուջեի ընդունման համար անհրաժեշտ էր առնվազն 226 քվե:

 

Հիշեցնենք, որ Ուկրաինայի ընդդիմադիր քաղաքական ուժերը երկու օր շարունակ արգելափակելում էին խորհրդարանի ամբիոնը՝ պահանջելով երկրի կառավարության և վարչապետի հրաժարականը, 2014-ի բյուջեի վերանայումը և եվրաասոցացման համաձայնագրի վերականգնումը։