Վոլգոգրադում 2013-ի դեկտեմբերի վերջին տեղի ունեցած երկու ահաբեկչության պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել արմատական իսլամիստական «Անսար Ալ-Սուննա» խմբավորումը: Այս մասին հայտնում է news.ru-ն:
Հունվարի 19-ին համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որտեղ ցուցադրվում են երկու երիտասարդ, ովքեր իրենց անվանում են Սուլեյման և Աբդուրռահման՝ ձեռքերում պահելով ինքնաձիգները: Ելույթի ընթացքում ցուցադրվում են Վոլգոգրադի ահաբեկչական գործողությունից հետո իրականացված նկարները: Բացի այդ, նրանք հաստատում են այն լուրերը, որ պատրաստվում են նոր հարձակումներ իրականսցնել ընթացքում Սոչիում մեկնարկելիք Ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, ըստ որոնց՝ Վոլգոգրադի մահապարտները քաղաք էին եկել Դաղստանից:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին և 30-ին Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչական երկու պայթյունների հետևանքով զոհվել էր 34, վիրավորվել 106 մարդ: