Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր մտահոգությունն է արտահայտել Ուկրաինայում տիրող իրավիճակի կապակցությամբ: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

«Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի կայունացնենք երկրում տիրող լարված մթնոլորտը, սակայն Եվրամիության առանձին երկրներ խանգարում են Ուկրաինայում կայուն իրավիճակ հաստատելուն. նրանք մասնակցում և աջակցում են հակակառավարական ակցիաներին, հրահրում են խռովություններ և զինված պայքար»,-ասել է Լավրովը:

 

Լավրովը կոչ է արել երկու կողմերին էլ, Ուկրաինայի սրված իրավիճակը թուլացնել երկխոսության միջոցով: