«Ես ծնվել և մեծացել եմ Արևմտյան Ուկրաինայում, այժմ և դեռ երկար-երկար կապրեմ Մոսկվայում:
Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների արդյունքում ես լսում եմ իմ ռուսաստանցի ընկերներից շատ տարօրինակ կարծիքներ՝ «Արևմտյան Ուկրաինայում չեն սիրում ռուսներին», «վճարված ծայրահեղականներ» և «ինչպես մենք կարող ենք չկանգնել Ռուսաստանի կողքին»: Ձեռքերս քոր են գալիս, և ուզում եմ պատասխանել այդ բոլոր հարցերին՝ օգնելով մարդկանց հանել վարդագույն ակնոցները և տեսնել աշխարհն այնպիսին, ինչպիսին իրականում այն կա»,- այս մասին ասել է ռուս հայտնի լրագրող Պոզները :
1. Արևմտյան Ուկրաինայում չեն սիրում ռուսներին
Դա անհեթեթություն է: Ես իմ ողջ գիտակից կյանքի ընթացքում ռուսաց լեզվով շփվել եմ այնպիսի քաղաքներում, ինչպիսիք Լվովը, Տերնոպոլը, Իվանո-ֆրանկովսկն են: Այնտեղ սիրում են պարզ, բաց և ընկերասեր մարդկանց, բայց, ինչպես բոլոր տեղերում, նրանք էլ դժվար են ընդունում նրանց, ովքեր հյուրընկալվելիս իրենց պահում են ինչպես թագավորներ: Այնպես որ, մի փորձեք ստանալ կերպար, որը փորձում են ձեր մարդկային տեսակին կարել ԶԼՄ-ները, պարզապես ցանկացած իրավիճակում մնացեք անկեղծ և բաց: Այդ ժամանակ դուք կհանդիպեք հրաշալի և հյուրընկալ մարդկանց. այնպիսին, ինչպիսին, օրինակ, իմ մայրն է:
2. Արևմուտքի կողմից վճարված Մայդանի գրոհայինները
Թույլ տվեք պարզապես թվարկել մի քանի «ծայրահեղականների»:
Էլվի Ռուբլովսկի - կրետաիվ տնօրեն, ով օրեր շարունակ պաշտպանում էր Մայդանը ուժայինների հարձակումներից:
Աննա Պալենչուկ - կինոռեժիսոր: Թողնելով արտերկիրը, նա եկավ Ուկրաինա՝ պաշտպանելու իր հայրենի քաղաքը: Այս օրերին նա եղել է Մայդանի կամավորներից մեկը:
Իգոր Սմաիլով - թատրոնի գեղարվեստական ղեկավար: Պաշտպանում էր Կիևի խաղաղ ցուցարարների կյանքն ու իրավունքները:
Այս մարդկանց մեջ դուք կարող եք գտնել ինքներդ ձեզ: Եվ կարևոր է, որ չտրվեք այնպիսի լրատվամիջոցների ազդեցությանը, ինչպիսիք են NTV , Russia1… նայեք ավելի խորը: Ցանկալի է շփվել նրանց հետ, ում համար «միևնույն չէ»: Սակայն, եթե դուք ուզում եք տեղեկացված լինել բոլոր կողմերի տեսակետներից, ապա, ցավոք, դուք կարող եք թաղվել անիմաստ բառակույտի մեջ: «Արմատականները», «ֆաշիստները», «անարխիա», այս բառեըը ձեզ ընդամենը կօգնեն խուսափել մաքուր ճշմարտությունից, բայց սա է 2014 թվականի լրատվական դաշտում տիրող իրականությունը:
3. Ինչպես մենք չլինենք Ռուսաստանի կողքին
Բարեկամներ, Ռուսաստանին ուկրաինական սցենարներ չեն սպառնում: Կցանկանայի, որ Ուկրաինան քայլ աներ դեպի Եվրոպա իր հեծանիվներով քաղաքապետերով, կոռուպցիայի բացակայությամբ, արդար դատարաններով, թափանցիկ համակարգերով:
Եվ, որպես վերջաբան՝ ուզում եմ խնդրել մի բան. մնացեք մարդ, ընկերացեք միմյանց հետ և թույլ մի տվեք քաղաքական քարոզչությանը զարգացնել իր ծրագրված գործունեությունը: Աճեցրեք բանականության հացահատիկը, հետևեք ձեր մտքերին և վայելեք կյանքը: