Ինչպես հայտնում է ria.ru-ն, ԱՄՆ-ն կոչ է անում Ուկրաինայում հրադադար հաստատել՝ Դոնեցկի մարզում կործանված մալայզիական խոշորագույն Boeing 777 ինքնաթիռի ավիավթարի պատճառների մասին միջազգային հետաքննություն սկսելու համար: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը:
«Շատ կարևոր է, որ տեղի է ունենում ամբողջական, վստահելի և անարգել միջազգային հետաքննություն: Բոլորիս համար է կարևոր: Կարևոր է՝ թե′ ԱՄՆ-ի, թե′ Ուկրաինայի, թե′ Ռուսաստանի և թե′ Մալայզիայի համար»,- ասել է Էռնեստը։
Հիշեցնենք, որ Malaysia Airlines ավիաընկերության օդանավը կործանվել է հուլիսի 17-ին, Դոնեցկի մարզում: Ինքնաթիռում եղել է 298 մարդ․ բոլորը զոհվել են: