Ուկրաինական «Վիքիպեդիան» կդառնա օֆլայն' ի նշան բողոքի: Այս մասին հայտնում է Українська правда-ն:

 

Բողոքի համար հիմք է ծառայել երկրի իշխանությունների կողմից ընդունված՝ համացանցում էքստրեմիզմի համար քրեական պատասխանատվություն սահմանող օրենքը:

 

«Ուկրաինայի իշխանությունների ընդունած օրենքները կարող են լրջորեն վնասել ինտերնետի ազատությանը և հենց «Վիքիպեդիային»»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Ուկրաինական «Վիքիպեդիայի» տնօրինությունը կարծում է, որ նմանատիպ օրենքների ընդունումը հատուկ քաղաքական նպատակներ է հետապնդում և ձգտում է խոսքի ազատության սահմանապակմանը: