Քաղաքացի Ա. Բ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 

Ըստ Ա. Բ.-ի հաղորդման' 2013թ. հուլիսի 26-ին Արմավիրի մարզի գյուղերից մեկում անհայտ անձն իր պարանոցից պոկելու միջոցով հափշտակել է ոսկյա շղթան և դիմել փախուստի:

 

Հանցագործությունը բացահայտելու և հանցագործին հայտնաբերելու նպատակով վերը նշվածի մասին Ա. Բ.-ն բանավոր հայտնել է ՀՀ ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներին, ովքեր, սակայն, այդ կապակցությամբ գրավոր հաղորդում չեն ընդունել և միջոցներ չեն ձեռնարկել հանցագործության բացահայտման ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: