ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Լյովա Ս.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով' ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ կալանավորի հաղորդման, 2013թ. սեպտեմբերի սկզբին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի բաժնի աշխատակիցները, օգտագործելով պաշտոնեական դիրքը, սկզբում նյութապես շահագրգռելու, ապա' իր կողմից չկատարած հանցագործության համար հետապնդում սկսելու սպառնալիքով, առաջարկել են իրեն խոստովանել չբացահայտված ծանր հանցագործության կատարումը և դատապարտվել դրա համար:
Ոստիկանության աշխատակիցները, ստանալով Լյովա Ս.-ի համաձայնությունը, վերջինիս ցույց են տվել չբացահայտված գողության դեպքի վայրը և հորդորել, որ քննչական գործողությունների ընթացքում մատնացույց անի այն' որպես իր կողմից կատարված գողության դեպքի վայր:
Կատարվում է նախաքննություն: