Հունվարի 23-ին` ժամը 12.16-ին, տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահինի կայարանի մոտակա կամրջից անձը չպարզված կինը ինքնասպանություն է գործել՝ կամրջից նետվելով Դեբեդ գետը. որոնողական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հրջեջ-փրկարարական ջոկատի փրկարարական օղակը:

 

Փրկարարները Բաղրամյան թաղամասի մոտակայքում Դեբեդ գետից դուրս են բերել անձը չպարզված կնոջ դին: