ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25–ին' ժամը 9.30–ի դրությամբ, հանրապետության տարածքում առանց տեղումների եղանակ է:

 

Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

 

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն