Հանրապետության տարածքում հունիսի 1-5-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում' կարկուտ: Քամին հարավ-արևելյան' 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում' 20-25մ/վրկ:
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կբարձրանա 2-4, 3-ին կնվազի 3-5 աստիճանով:

 

 

Երևանում հունիսի 1-5-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում' 15-20մ/վրկ:

 

 

Երևան քաղաքի հունիսի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 34.60C (2006թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 5.10C (2001թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 20.00C