44-ամյա տղամարդը սպառնացել է նախկին ընկերուհուն վերջինս ծնողներին և հասարակական վայրերում ցուցադրել նրա մերկ լուսանկարները:
Ըստ Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության՝ Ավագն իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնված Մարինեի կողմից իրենց հարաբերությունները դադարեցնելու կապակցությամբ սպառնացել է նրա ծնողներին և հասարակական վայրերում ցուցադրել նախկին ընկերուհու մերկ լուսանկարները՝ պահանջելով խոշոր չափի 1.220.040 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար:
Համաձայն մեղադրանքի՝ Մարինեին մերկ լուսանկարել է Ավագը՝ իրենց մտերիմ լինելու ժամանակահատվածում:
Ավագին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: