Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստներն Աբու Դաբիում շարունակում են նախապատրաստվել 2014թ-ի մրցաշրջանին:
Ինչպես տեղեկացնում է Чемпионат.com-ը, ֆուտբոլիստները լողափում ռեգբի են խաղացել:
Խաղին մասնակցել են ակումբի բոլոր ֆուտբոլիստները, այդ թվում նաև՝ Յուրա Մովսիսյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 30-ին Վալերի Կարպինի սաները ստուգողական խաղ կանցկացնեն ուզբեկական «Բունյոդկորի» դեմ: