Այսօր Մոսկվայի «Սպարտակի» հիմնական կազմը մեկնեց Պորտուգալիա, որտեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի մինչև փետրվարի 16-ը:
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, հավաքին մեկնել է 27 ֆուտբոլիստ, այդ թվում նաև' Արաս Օզբիլիսը և Յուրա Մովսիսյանը:
Պոտուգալիայում մոսկովյան ակումբը 4 ընկերական հանդիպում կանցկացնի. փետրվարի 9-ին «Հաֆնարֆյորդուրի» դեմ, 11 -ին՝ դանիական «Միտյուլանի», փետրվարի 13-ին՝ դանիական «Կոպենհագենի», փետրվարի 15-ին' շվեդական «Հելսինգբորգի» դեմ: