Այսօր' ժամը 13:40-ի սահմաններում, Մասիսի հիվանդանոցում ստացած հրազենային վնասվածքից մահացել է «Լիլի» ռեստորանային համալիրի և Այնթափ գյուղում գտնվող հարսանյաց սրահի սեփականատեր Գրիգոր Խաչատրյանը:

 

Yerkir.am-ի տեղեկություններով' դեպքը տեղի է ունեցել նրան պատկանող հարսանյաց սրահում, որտեղ այդ պահին ոչ ոք չի եղել: Գործարարը վիրավոր վիճակում նստել է իր մեքենան և փորձել գնալ հիվանդանոց, սակայն ճանապարհին, կորցնելով հավասարակշռությունը, մեքենայով բախվել է պատին, հետո տարածքում ծանոթ մարդ է նկատել և խնդրել' իրեն հիվանդանոց հասցնել, որտեղ և մահացել է:

 

Լուսանկարում Գրիգոր Խաչատրյանն է' իր դուստրերի հետ:

 

Մանրամասն' այստեղ