Անհայտ անձինք վնասել են վրացի հանրահայտ դերասանուհի Սոֆիկո Ճիաուրելիի Թիֆլիսում կանգնեցված արձանը: Ինչպես գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել: Հունվարի 31-ի գիշերը անհայտ անձինք գողացել են դերասանուհու չորս բրոնզե արձաններից երկուսը, որտեղ նա մարմնավորում է իր խաղացած ֆիլմերի կինոհերոսուհիներին:

 

Իրավապահ մարմինները սկսել են հետաքննել կատարվածը: Ճիաուրելինն նվիրված հուշարձանը կանգնեցվել էր Թիֆլիսում' 2009 թվականին: Այն հեղինակել է քանդակագործ Լևան Վարդասոնիձեն: