Եվրամիությունը պետք է ԵՄ-ին անդամակցելու հեռանկար խոստանա Ուկրաինային:
Ինչպես տեղեկացնում է EUobserver բրյուսելյան ինտերնետ-թերթին, այս կարծիքը ԵՄ-ի ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով եվրակոմիսար Շտեֆան Ֆյուլեն հայտնել է անվտանգության հարցերին նվիրված մյունխեսնյան խորհրդաժողովի շրջանակներում:
«Եթե մենք լրջորեն մտադիր ենք օգնել Ուկրաինային եւ նախկին Խորհրդային Միության մյուս երկրներին վերակառուցվելու գործում, ապա Ասոցացման մասին համաձայնագիրը պետք է մեր կողմից լինի միայն առաջին քայլը»,- հրատարակությունը մեջբերել է եվրակոմիսարի խոսքը:
«Մենք չենք կարողանա օգնել այդ երկրներին առանց օգտագործելու ամենահզոր զենքը՝ ընդլայնումը,- ընդգծել է Ֆյուլեն: Չի կարելի պարզապես նրանց առաջարկել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր եւ ընդսմին ասել, թե այն երբեք նրանց հնարավորություն չի տա դառնալու Եվրամիության անդամ: ԵՄ-ն պետք է ավելի վճռական լինի»,-հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: