Կիպրոսի և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրների կարգավորման հարցը, այլ խնդիրների հետ միասին, մշտապես ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում են:
Այս մասին Մյունխենի՝ անվտանգության հարցերին նվիրված խորհրդաժողովի շրջանակներում ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին: «Մենք անաղմուկ աշխատում ենք Կիպրոսի խնդրի շուրջ: Դուք դրա մասին չեք լսում: Մենք աշխատում ենք Կովկասում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ:
Մենք դիվանագիտական բավականափաչ կոնսենսուսի հասել ենք այս պահին, այդ թվում' Լատինական Ամերիկայում»,-ասել է դիվանագետը:
Հունվարի 31-ին Մյունխենում մեկնարկել է անվտանգության հարցերով 50-րդ համաժողովը: Առաջին օրվա գլխավոր թեման եղել է սիրիական ճգնաժամը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը և Սիրիայի հարցով ՄԱԿ և ԱՊԼ հատուկ դեսպանորդ Լախդար Բրահիմին արդեն քննարկել են «Ժնև-2»-ի արդյունքները: Ֆորումի աշխատանքի երրորդ օրը քննարկման կենտրոնական թեմաները կլինեն մերձավորարևելյան կարգավորման հարցերը, Իրանը, նաև Բելգրադի և Պրիշտինայի միջև երկխոսության հաստատումը: