Հաշվի առնելով, որ 2014 թվականի հունվարի 1-ից բարձրացել է կենսաթոշակների չափը, ՀՀ կառավարության 2014թ. հունվարի 30-ի նիստում ընդունվել է որոշում, որով սահմանվել է, որ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում' 2014 թվականի ընթացքում ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ ընտանիքի ամբողջական եկամտի կազմում հաշվի է առնվում 2013 թվականի դեկտեմբերի դրությամբ հաշվառված կենսաթոշակառուների՝ 2013 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվարկված կենսաթոշակի չափը:

 

Ինչը նշանակում է, որ կենսաթոշակի բարձրացումը ընտանեկան նպաստ ստացող կենսաթոշակառուների նպաստի իրավունքի վրա չի ազդի:

 

 

ՀՀ ԱՍՀՆ հասարակայնության հետ կապերի բաժին