Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մուտքի վիզաներ ստացած անձանց թվում անցած տարի գերակշռել են ԱՊՀ երկրների քաղաքացիները: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսության բաժնի պետ՝ Կարինե Ավետիսյանը: Ամենաշատ մուտքի վիզա ստացած օտարերկրյա քաղաքացիների տասնյակում են հայտնվել Ռուսաստանի ԴաշնությաÕ ¶ (8927), ԱՄՆ-ի (1252), Ֆրանսիայի (673), Իրանի (560), Ուկրաինայի (452), Գերմանիայի (405), Լեհաստանի (338), Լիբանանի (291), Թուրքմենստանի (264) և Իտալիայի (197) քաղաքացիներ:

 

Կարինե Ավետիսյանի տեղեկացմամբ, անցած տարի մուտքի վիզա է տրվել ընդհանուր առմամբ 16 հազար 317 քաղաքացու, որից ԱՊՀ երկրներից՝ 9971 քաղաքացիներ, իսկ այլ երկրներից՝ 6346 քաղաքացիներ: Անցած տարվա ընթացքում ԼՂՀ այցելած օտարերկրյա քաղաքացիների թիվը 2012թ.-ի համեմատ ավելացել է' 805-ով: Անցած տարի առաջին անգամ ԼՂՀ մուտքի վիզաներ են ստացել՝ Ֆիջիի, Լիբիայի և Ֆիլիպիների քաղաքացիներ: